Ինչպես է Բրյուսելը Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա անցկացնում, եթե քարտեզները ՌԴ-ում են

Արևմտյան երկրները, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչնչացնելուց հետո, փորձում են միջամտել Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերին՝ բարելավելու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, բայց դա անարդյունավետ է ստացվում։ Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես նշել է ռուս նախարարը, Ռուսաստանն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանների սահմանազատման հարցում և աջակցելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։

«Զուգահեռաբար մենք նկատեցինք այլ խաղացողների կողմից այս գործընթացներին միջամտելու ջղաձգական փորձեր, մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել: Հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները` Վաշինգտոնի և Փարիզի միջոցով պաշտոնապես հայտարարեցին, որ չեն մասնակցելու Ռուսաստանի հետ որևէ ձևաչափի։ Այսպիսով նրանք ավարտին հասցրին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ։

Այժմ ֆրանսիացիները, ամերիկացիները և Եվրամիությունն ընդհանուր առմամբ, նրա խոսքերով, փորձում են «վերցնել և սեփականաշնորհել Ռուսաստանի մասնակցությամբ կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունները»։

«Օրինակ՝ Բրյուսելում սահմանազատման հանձնաժողովի նիստ են անում․ լավ, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ բարեկիրթ մարդիկ են, գնում են այնտեղ։ Բայց ինչպես կարելի է քննարկել սահմանազատման հարցը՝ չունենալով նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզը, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում, ես դժվար եմ պատկերացնում»,- հավելեց Լավրովը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի կեսերին նույնպես հայտարարել էր, որ Եվրամիությունը և ԱՄՆ-ը փորձում են միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ օգտագործելով ռուսական զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս