«Արևմուտքն ասում էր, թե հայերը վրացիների նման հետաքրքրված չեն եղել ԵՄ ինտեգրմամբ, բայց ամեն դեպքում հայկական խնդիրներում Արևմուտքի աջակցությունը չենք ունեցել։ Հայաստանը չի կարողացել վստահել Արևմուտքին։ Ուստի կարծում եմ, որ Ուկրաինայի հարցում ևս խնդիրն այն է, որ դանդաղկոտ են, ամեն ինչ անում են ուշացած»:
Նյու Յորքի կենդանաբանական այգում ծնվել է աշխարհում ամենափոքր եղջերվաձագը, հայտնում է Associated Press-ը:
«Թուրքիայի քաղաքական համակարգը չի փոխվելու, Թուրքիայի քաղաքական համակարգը ցանկանում էր փոխել Էրդողանը, բայց կարծես այս ընտրություններով հստակ ուղերձ ստացավ, որ պետք չէ շտապել»,- ասում է պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
«Այս առումով ՀՀ պաշտոնատար անձանց հայտնած դիրքորոշումն ուղենիշային է: Որևէ կասկած չի կարող լինել առ այն, որ Հայաստանի, Իրանի, ողջ տարածաշրջանի համար ՀՀ-Իրան երկաթգիծը կարևորագույն նշանակություն ունի»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանի համար անփոխարինելի զրուցակից է Մերձավոր արևելքում ու դրա սահմաններից դուրս իսլամական ահաբեկչությանը հակազդելու հարցում, գրում է Corriere della Sera-ն:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրեննանը հունիսի 4-ին գաղտնի այց է կատարել Իսրայել, որտեղ հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, «Մոսադի» ղեկավար Թամիր Պարդոյի ու պաշտոնատար այլ անձանց հետ:
Նախնական տեղեկություններով՝ 2015թ. առաջին եռամսյակում Վրաստանում ուղղակի արտասահմանյան ներդրումների հոսքը կազմել է 444 մլն դոլար, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ադրբեջանում ազատազրկված REAL շարժման ղեկավար Իլգար Մամեդովը շնորհավորել է Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցություններին երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, գրում է «Ազալդիգ» թերթը:
Հայաստանի Ազգային ժողովի նախաձեռնությամբ մենք արդեն հետամուտ ենք եղել ձեւավորել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղապանության» միջազգային հարթակ, որի նպատակն է համախմբելով տարբեր երկրների խորհրդարանականների ներուժը՝ պայքարել ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: Ավելին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորների ջանքերով եվրոպական մի շարք երկրներում ներկայացվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշներ:
«Սա գուցե միակ դեպքն է, որ ես ձեզ հաջողություն եմ մաղթում, եթե ի զորու լինեք շրջադարձը հասկանալ ու ինքներդ էլ համապատասխանեք ձեր ժողովրդի ձգտումներին: Խելքը գլխին հարեւան ունենալը բխում է ձեր բոլոր հարեւանների շահերից»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանում հունիսի 10-ին կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանդիպումը կլինի Պուտինի՝ Իտալիա այցի ծրագրի մի մասը, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ֆրանկֆուրտում Deutsche Bank-ի կենտրոնակայանում այսօր հերթական խուզարկություն է իրականացվել, հայտնում է Deutsche Welle-ն:
Թուրքիան պատրաստվում է ստեղծել արտասահմանում տեղակայված իր առաջին ռազմաբազան, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Դերասան Ստանիսլավ Սադալսկին կարծում է, թե աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլիի մահվան մեջ կարող է լինել կրիմինալ հետք: Նրա խոսքով՝ աստղագուշակը բազմիցս բողոքել է, թե «ինչ-որ մարդիկ փորձում են տիրանալ իր անշարժ գույքին»,-գրում է spbdnevnik.ru-ն:
Այս տարվա երրորդ եռամսյակում Ուկրաինային մատակարարվելիք ռուսական գազի դիմաց «Գազպրոմը» պահանջում է 287 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց՝ առանց 100 դոլար զեղչի:
«Կարելի է ասել՝ Ջունան վաղուց էր մահացել: Նա մահացել էր Վախթանգի հետ, մարմնով, հոգով չէր ապրում, այլ գոյատևում էր, նրա էներգիան հեռացել էր, արդեն չէր կարողանում բուժել, արագ կուրանում էր: Չեխովը մի անգամ ասել է, որ մարդը մահանում է այնքան անգամ, որքան կորցնում է իր հարազատներին: Որդու մահը Ջունան չկարողացավ հաղթահարել»:
Եգիպտոսում դատարանը 11 մարդու մահապատժի է դատապարտել Պորտ-Սաիդի մարզադաշտում անկարգությունների գործի շրջանակում, հայտնում է Reuters-ը:
Ռուս քաղաքական-հասարակական ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, «Վեդոմոստիում» հոդված է հրապարակել, որտեղ Ռուսաստանին մեղադրում է «ուղեղների լվացման զանգվածային պետական արշավի մեջ, որը բնակչության մի հատվածին տրամադրում է մյուսի դեմ», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անհայտ անձինք մի քանի շիշ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Չեխիայի պաշտպանության նախարար Մարտին Ստրոպնիցկու՝ Պրահայում գտնվող տան վրա, որտեղ նա բնակվում է իր ընտանիքի հետ:
էներգաարդյունավետության բարձրացման զորավարժությունները, որոնց նպատակն է ուսումնասիրել էլեկտրաէներգիայի ոչ ավանդական աղբյուրների ու էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունները՝ նվազ
Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble Jump զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին:
«Ես հստակ չգիտեմ, թե երբ, սակայն սկզբունքային որոշումը ընդունված է: Հնարավոր է՝ դա տեղի կունենա հունիսի 22-ին ԵՄ-ի հաջորդ խորհրդում: Խոսքը մեկ տարով երկարացման մասին է, դա տեղի կունենա մոտ օրերս»:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը՝ Ժաննան, հեռացել է Ռուսաստանից, Interfax-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատից:
Հայտնի են դարձել նոր մանրամասներ երեկ Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Սարայի ավանի կին գյուղապետ Վասիլյա Աբիլհասանովայի սպանության փաստից: Մանրամասները ներկայացրել է նրա մարդասպանը՝ 35-ամյա Ֆադայիլ Հուսեյնովը, հայտնում է haqqin.az-ը:
Կիևի մերձակայքում գտնվող նավթաբազայում առաջացած հրդեհից հետո քրեական գործ է հաղորդվել անվտանգության կանոնները խախտելու համար, տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի ՆԳՆ-ի այսօր տարածած հայտարարությանը:
Այսօր առավոտյան փրկարարները հայտնել են պայթյունի մասին: Ներկայում այրվում են բազայում գտնվող վառելիքով լի բոլոր 17 ամբարները, հայտնում է RIA Novosti-ն:
3 մարդ սպանվել է ու ևս 5-ն ստացել են վնասվածքներ Չինաստանի Հեբեյ նահանգում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով չինական պետական ԶԼՄ-ներին:
«Երբ Գերմանիայում տեղի էր ունենում «Մեծ յոթնյակի» ղեկավարների հանդիպումը, հնչում էին ավելի շատ կոչեր, որպեսզի դուրս գան Ռուսաստանի հետ դիվանագիտական փակուղուց, որն առաջացել է Ուկրաինայի հարաբերությունների պատճառով: Սակայն ցանկալին իրականության տեղ ընդունելը վատագույն հիմք է քաղաքականություն վարելու համար»:
Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչել Բրազիլիայում իր դեսպանին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ընդունել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Եվրոպական խոշորագույն HSBC բանկը հայտարարել է ամբողջ աշխարհում շուրջ 20 հազար աշխատակցի կրճատման մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: