Բաժիններ՝

ԿՀՎ ղեկավարը գաղտնի այցելել է Իսրայել. ԶԼՄ-ներ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) (ԿՀՎ) ղեկավար Ջոն Բրեննանը հունիսի 4-ին գաղտնի այց է կատարել Իսրայել, որտեղ հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, «Մոսադի» ղեկավար Թամիր Պարդոյի ու պաշտոնատար այլ անձանց հետ: Այցի նպատակն է եղել քննարկել Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը, գրում է Haaretz-ը:

Բրեննանը հանդիպել է նաև Իսրայելի ռազմական հետախուզության հրամանատար Հերցի Ալևիի ու ազգային անվտանգության խորհրդական Յոսի Կոենի հետ:
ԿՀՎ-ն հրաժարվել է մեկնաբանել այցի մասին տեղեկությունը, հավելում է Haaretz-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս