Բաժիններ՝

ԱՄՆ-ը դժգոհ է Պուտինի հանդեպ Վատիկանի վերաբերմունքից. Corriere della Sera

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանի համար անփոխարինելի  զրուցակից է Մերձավոր արևելքում ու դրա սահմաններից դուրս իսլամական ահաբեկչությանը հակազդելու հարցում, գրում է Corriere della Sera-ն:

Հենց այդ պատճառով, չնայած ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ճնշմանը, Վատիկանը մինչ օրս հրաժարվում է Ռուսաստանի դեմ հանդես գալ ուկրաինական հարցով, հայտնում է թերթը:

Ինչպես նշում է պարբերականը, Վաշինգտոնում հետաքրքրությամբ ու տարակուսանքով են նայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի միջազգային ռազմավարությանը: Ամերիկյան դիվանագիտությունը խորհուրդ է տվել Վատիկանին չվստահել ՌԴ-ին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պուտինը հունիսի 10-ին կայցելի Վատիկան ու կհանդիպի Հռոմի պապի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս