Բաժիններ՝

Պուտինը հունիսի 10-ին կհանդիպի Հռոմի պապի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վատիկանում հունիսի 10-ին կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանդիպումը կլինի Պուտինի՝ Իտալիա այցի ծրագրի մի մասը, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ավանդաբար, Հռոմի պապի հետ զրույցները առնչվում են հարցերի լայն շրջանակի: Դա միշտ հիանալի հնարավորություն է կարծիքներ փոխանակել ամենաթեժ թեմաների վերաբերյալ: Եթե Հռոմի պապի կողմից հետաքրքրություն դրսևորվի, անկասկած, նախագահը պատրաստ կլինի մանրամասն բացատրել Ռուսաստանի դիրքորոշումը»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատմել է, որ Պուտինը կայցելի Միլան, Հռոմ ու Վատիկան, կհանդիպի երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ:

Ուշակովի խոսքով՝ Պուտինը կհանդիպի նաև Իտալիայի գործող վարճապետ Մատեո Ռենցիի ու առաջին անգամ կհանդիպի երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս