Բաժիններ՝

Deutsche Bank-ի կենտրոնակայանում խուզարկություններ են իրականացվել

Ֆրանկֆուրտում Deutsche Bank-ի կենտրոնակայանում այսօր հերթական խուզարկություն է իրականացվել, հայտնում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի գլխավոր դատախազության ներկայացուցիչը չի մեկնաբանել ոստիկանական ակցիաների պատճառների մասին հարցին ու չի մեկնաբանել հետաքննության ընթացքը՝ աելով, թե «օպերատիվ փուլը» դեռ չի ավարտվել:

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, թե ներկայիս խուզարկությունները կապված չեն մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների քվոտաների առևտրի հանգամանքների հետաքննության հետ:

Բանկում հաստատել են խուզարկության փաստը՝ ընդգծելով, թե աշխատակիցների առաջ մեղադրանք չի առաջադրվել:

Deutsche Bank-ի բաժնետոմսերի արժեքը այսօր նվազել է 2%-ով:
Գերմանիայի խոշորագույն բանկի կապիտալիզացիան ներկայում 38,1 մլրդ եվրո է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930