Բաժիններ՝

Թուրքիան հիմնում է արտասահմանում իր առաջին ռազմաբազան

Թուրքիան պատրաստվում է ստեղծել արտասահմանում տեղակայված իր առաջին ռազմաբազան, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Համապատասխան որոշումը հրապարակվել է այսօր Թուրքիայի Resmi Gazete պաշտոնաթերթում:

Ռազմաբազան տեղակայվելու է Կատարում, որտեղ տեղակայվելու են Թուրքիայի ռազմաօդային ուժերի զորամիավորումները, ինչպես նաև ցամաքային զորքերն ու հատուկ նշանակության ջոկատները:

Նոր ռազմաբազայի նպատակն է միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս