«Գազպրոմը» Ուկրաինայից 1000 խմ գազի դիմաց պահանջում է 287 դոլար

Այս տարվա երրորդ եռամսյակում Ուկրաինային մատակարարվելիք ռուսական գազի դիմաց «Գազպրոմը» պահանջում է 287 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց՝ առանց 100 դոլար զեղչի:

Այս մասին հայտնել է «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը, հաղորդում է TASS-ը:

Չորրորդ եռամսյակում կապույտ վառելիքի գինը, նույնպես առանց զեղչի, նրա խոսքով կնվազի մինչև 262,5 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:

2015թ. առաջին եռամսյակում Ուկրաինայի համար գազի արժեքը զեղչով կազմել էր 329 դոլար: Մատակարարումներն իրականացվել են ձմեռային փաթեթի շրջանակում, որը Մոսկվան, ԵՄ-ն ու Կիևը համաձայնեցրել էին 2014թ. հոկտեմբերի 31-ին:

Ապրիլի սկզբին Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրել էին համաձայնագիր 2015թ. երկրորդ եռամսյակում գազամատակարարման վերաբերյալ՝ գազի գինը սահմանելով 247,18 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ հաշվի առնելով 100 դոլար զեղչը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930