Ջունայի մահվան մեջ կրիմինիալ հետք կա. Սադալսկի
Դերասան Ստանիսլավ Սադալսկին կարծում է, թե աստղագուշակ Ջունա Դավիթաշվիլիի մահվան մեջ կարող է լինել կրիմինալ հետք: Նրա խոսքով՝ աստղագուշակը բազմիցս բողոքել է, թե «ինչ-որ մարդիկ փորձում են տիրանալ իր անշարժ գույքին»,-գրում է spbdnevnik.ru-ն:
Այս մասին դերասանը ասել է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Մոսկվայում՝ Նոր Արբատում, ըստ դերասանի, Ջունան ունեցել է առանձնատուն, բացի այդ՝ ունեցել է մեծ քանակությամբ ադամանդներ ու մեծ ոսկե թագ:
Սադալսկին հայտնել է, որ Ջունան ոչ ոքի չի կտակել իր ժառանգությունը: Նա բարդ հարաբերությունների մեջ է եղել ազգականների հետ:
Ըստ դերասանի՝ Ջունան բողոքել է, որ իր եղբայրը 10 տարի առաջ իրեն թալանել է:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կյանքի 65-րդ տարում մահացել է Եվգենյա (Ջունա) Դավիթաշվիլին: