«Պետք է քայլեր ձեռնարկել, այլապես սպասել, որ ևս մեկ անգա՞մ հարվածի Ադրբեջանը, իսկ եթե հարվածեց չորս օրից, տասն օրից, ու ՀՀ-ն ճանաչեց ԼՂՀ-ն, հետո ի՞նչ է լինելու, կամ Սերժ Սարգսյանի ասածի նման՝ դա պատերա՞զմ է նշանակելու, իսկ մինչ դա պատերազմ չէ՞ր»։
ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է այսօր Կահիրեի արվարձանում եգիպտացի 8 ոստիկանի գնդակահարման պատասխանատվությունը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաաալիքը:
Գերմանիան պլանավորում է չեղյալ հայտարարել պահանջը, որը պարտավորեցնում է սննդամթերք արտադրողներին մակնշել պիտանելիության ժամկետը՝ դրա փոխարեն կիրառելով էլեկտրոնային չիպերով «խելացի փաթեթավորմամբ», որոնք գնորդներին կտեղեկացնեն ապրանքի որակի մասին:
Նվազագույնը 4 մարդ է վիրավորվել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր տեղի ժամանակով ժ. 11.00-ին (Երևանի ժամանակով ժ. 13.00-ին) Հռոմի հյուսիս-արևելքում գտնվող բնակարաններից մեկում:
Հազարավոր մարդիկ այսօր ցույցի են դուրս եկել Աթենք՝ խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով նախատեսված կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է korrespondent.net-ը:
Թուրքական բանակը ոչնչացրել է ԴԱԻՇ-ի 55 զինյալի Հալեպից հյուսիս ընկած հատվածում իրականացված ռմբակոծությունների հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական ռազմական աղբյուրներին:
Սիրիայում անցած տարի պատանդ վերցված 3 իսպանացի լրագրողներն ազատ են արձակվել:
Իրանական նավթի արտահանումը մոտ ժամանակներս կհավասարվի մինչպատժամիջոցային մակարդակին արդեն մոտ ժամանակներս:
Թուրքիան այսուհետև պարզապես քաղաքականապես բևեռացված երկիր չէ: Այժմ այն ուղղակի բաժանված է երկու մոլորակների. նրանք, ովքեր, անկախ ամեն ինչից, աջակցել են և կշարունակեն աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, և նրանք, ովքեր, տարբեր պատճառներից ելնելով, դեմ են նրան: Էրդողանը Թուրքիայի ժամանակակից պատմության ամենաանջատողական քաղաքական գործիչն է: Այս մասին հեղինակավոր «Գարդիան» պարբերականում հրապարակված հոդվածում գրում է թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով փոփոխություններ է կատարել ՌԴ Անվտանգության խորհրդի կազմում, հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալին:
Աֆղանստանի խոշոր մայրուղիներից մեկում բախվել են երկու ավտոբուս և բենզատար, ինչի հետևանքում տեղում մահացել է 52 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այսօր Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում, կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի օրվան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Սիրիայի՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում օպերացիա են անցկացրել, հայտնում է թուրքական Yeni Şafak թերթը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին բողոքել է, որ մարդիկ մշտապես ներխուժում են իր անձնական կյանքի մեջ, ինչի հետևանքով իր հասարակական և անձնական կյանքի սահմանագիծը գրեթե դադարել է գոյություն ունենալ:
Փարիզի ամենահայտնի փողոցը՝ Ելիսեյան դաշտերը, կիրակի օրը փակ կլինի մեքենաների համար:
Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:
«Իրատես լինենք` կա՛մ Հայաստանն է քաղաքական պատմություն կերտելու տարածաշրջանում` դուրս հանելով թատերաբեմից հիմնական մրցակցին, կա՛մ` Ադրբեջանը։ Նմանատիպ մրցակցությունները երկար չեն տևում և ավարտվում են միայն մի կողմի տարածքային, ռազմական ու քաղաքական հաջողությամբ»։
Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նոր նախաձեռնության միջոցով հնարավորություն է ընձեռում Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով մտահոգված բոլոր անձանց դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպություններին` հորդորելով պաշտպանել Փայլանին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հայտնի է իր քաղաքական որոշումներ կայացնելու անկանխատեսելիությամբ, դիտարկում է առաջիկայում Բաքու մեկնելու հնարավորոթյունը։ Այս մասին գրում է թուրքական Haqqin.az-ը՝ հղում անելով իր մոսկովյան բյուրոյի՝ ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։
ԱՄՆ-ի Միսուրի նահանգի ոստիկանությունը փնտրում է Կոլումբիայի համալսարանում տեղի ունեցած հրաձգության հեղինակին: Այս մասին հաղորդում է «Daily News»-ը:
Թուրք լրագրող Ջան Դյունդարի դեմ իրականցված մահափորձի գործով ձերբակալվել է ևս երկու մարդ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հալեպում զինադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է: Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կորբին:
Միացյալ Նահանգները դատապարտում է ոտնձգության եւ բռնության ցանկացած դրսեւորում, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը:
Ցավոք այդ երկակի ստանդարտների քաղաքականությունն է անցկացվում, Եվրոպան դավաճանում է իր հայտարարած գաղափարներին կամ կարճատև շահերից ելնելով կամ կաշառք ստանալով: Եվրոպայի ռազմավարական շահն այն է, որ եվրոպական արժեքները տարածվեն տարբեր երկրներում, նույնիսկ Ադրբեջանի նման երկրներում: Այնինչ` չեն նկատվում այն, որ զինվորը գլխատվում է, դա խայտառակություն է:
Նախքան վճռի արձակումը դատարանի շենքի մոտ անհայտ անձը փորձել է սպանել Դյունդարին` կրակելով նրա վրա: Cumhurriyet–ի լրագրողը կարողացել է խուսափել կրակից, սակայն ոտքից թեթև վիրավորում է ստացել մեկ այլ լրագրող, ով լուսաբանում էր դատական նիստը:
Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության առաջարկությանը՝ կերպարանափոխելու որոշ մունիցիպալ շենքերի պատերը՝ դրանք զարդարելով Սերվանտեսին նվիրված նկարներով:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետ է ընտրվել մուսուլմանը՝ Լեյբորիստական կուսակցությունից Լոնդոնի քաղաքապետի թեկնածու Սադիկ Խանը, հայտնում է BBC-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին շնորհել են Կառլ Մեծի անվան մրցանակ Եվրոպայի միավորման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է Еuronews-ը:
«Մենք աշխատում ենք խորհրդարանում Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու համապատասխան բանաձևի որդեգրման ուղղությամբ ու ասեմ, որ այս պահին բավական լավ է իրավիճակը: Հունիսի 2-ի լիագումար նիստում համապատասխան բանաձև է ներկայացվելու, մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որ այն հավանության արժան անա մեծամասնության կողմից: Ուրախ եմ, որ հունիսի 2-ին Գերմանիան ևս կճանաչի ցեղասպանությունը»,-ասաց Ալբերտ Վայլերը: