ԴԱԻՇ-ն ստանձնել է Կահիրեում 8 ոստիկանի գնդակահարության պատասխանատվությունը
ԴԱԻՇ խմբավորումն ստանձնել է այսօր Կահիրեի արվարձանում եգիպտացի 8 ոստիկանի գնդակահարման պատասխանատվությունը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաաալիքը:
Ավելի վաղ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել էր «Ժողովրդական դիմադրություն» կոչվող խմբավորումը, որը կապված է Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրների» հետ:
Հայտնի է, որ 4 անհայտ անձ այսօր գնդակահարել էր Կահիրեի Հելուան
շրջանում պարեկային հսկողություն իրականացնող ոստիկաններին:
Սպանվել էր ոստիկանության 8 աշխատակից:
Հարձակվողներն ավտոմատ զենքից գնդակահարել էին ոստիկաններին: Կահիրեում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: