Բաժիններ՝

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մեկնաբանությունը՝ Թուրքիայում հայազգի պատգամավորի հետ կապված միջադեպի կապակցությամբ

Միացյալ Նահանգները դատապարտում է ոտնձգության եւ բռնության ցանկացած դրսեւորում, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մենք մտահոգված ենք քաղաքական ոտնձգությունների ցանկացած դրսեւորումով, որը պարունակում է բռնություն որեւէ անձի դեմ», – հայտարարել է Թոները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն էր տարածել, ըստ որիԹուրքիայի խորհրդարանի անդամներն իր վրա են հարձակվել ազգայնական դրդապատճառներով: Պետքարտուղարության ներկայացուցիչը բավարար մանրամասների չէր տիրապետում տվյալ դեպքը մեկնաբանելու համար, սակայն հայտարարեց.

«Անշուշտ, մեզ համար մտահոգիչ են ցանկացած քաղաքական կուսակցության անդամի դեմ ոտնձգությունները կամ բռնությունը»:

Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավորի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմել է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ-ի Պետքարտուղարի օգնականին, ինչպես նաեւ «Amnesty International» եւ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Ավելի վաղ, հանձնախումբը դիմել էր Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանին՝ կոչ անելով նրան դատապարտել տեղի ունեցածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս