Բաժիններ՝

«Ես երազում եմ Եվրոպայի մասին, որտեղ ներգաղթյալ լինելը հանցագործություն չէ». Հռոմի պապը մրցանակ է ստացել Եվրոպայի միավորման հարցում ունեցած ավանդի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին շնորհել են Կառլ Մեծի անվան մրցանակ Եվրոպայի միավորման հարցում ունեցած ավանդի համար, հայտնում է Еuronews-ը:

Այն սովորաբար շնորհվում է գերմանական Աախեն քաղաքում, սակայն Հռոմի պապի համար բացառություն են արել, և հանդիսավոր արարողությունը կայացել է Վատիկանում:

Հռոմի պապը կոչ է արել չդավաճանել Եվրոպական միության հիմնադիրների գաղափարներին, որոնք «այսօր ավելի, քան երբևէ, ստիպում են կառուցել կամուրջներ և քանդել պատեր»:

«Ես երազում եմ Եվրոպայի մասին, որը հոգ է տանում երեխաների մասին, որը եղբայրական օգնություն է տրամադրում աղքատներին, քանի որ նրանք կորցրել են ամեն ինչ և որոնում են ապաստան: Ես երազում եմ Եվրոպայի մասին, որտեղ ներգաղթյալ լինելը հանցագործություն չէ»,- հայտարարել է Agence France Presse-ը:

Նա նաև քննադատել է արևմտյան տնտեսական մոդելը՝ նշելով, որ «հողի բարիքների և մարդկային աշխատանքի արդարացի բաշխումը ոչ թե պարզապես բարեգործություն է, այլ բարոյական պարտականություն»:

Արարողությանը ներկա են եղել մի շարք եվրոպացի ղեկավարներ, մասնավորապես Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս