Մատչելի՝ 30-40 եվրոյով, չվերթներ Քութայիսիից դեպի Եվրոպա

2016 թվականի սեպտեմբերից հունգարական Wizz Air ավիաընկերությունը սկսելու է նոր չվերթներ Քութայիսիից դեպի Բեռլին, Մյունխեն, Դորտմունդ, Միլան, Սալոնիկ, Լառնակա եւ Սոֆիա: Այս մասին գրում է gamarjoba.ge կայքը:

Դեպի Բեռլին չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից և իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:

Դեպի Մյունխեն չվերթները սկսվելու են սեպտեմբերի 23-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:

Դեպի Միլան չվերթները սկսվելու են սեպտեմբերի 25-ից եւ իրականացվելու են ամեն երկուշաբթի եւ ուրբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:

Դեպի Դորտմունդ չվերթները սկսվելու են սեպտեմբերի 25-ից եւ իրականացվելու են ամեն չորեքշաբթի եւ կիրակի: Տոմսի արժեքը՝ սկսած 39.99 եվրոյից:

Դեպի Սալոնիկ չվերթները սկսվելու են սեպտեմբերի 24-ից եւ իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 29.99 եվրոյից:

Դեպի Լառնակա չվերթները սկսվելու են սեպտեմբերի 24-ից եւ իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 24.99 եվրոյից:

Դեպի Սոֆիա չվերթները սկսվելու են սեպտեմբերի 24-ից եւ իրականացվելու են ամեն երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ: Տոմսի արժեքը՝ սկսած 24.99 եվրոյից:

Կարեւոր է հիշել, որ մատչելի տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air-ի կայքում, եւ դրանց քանակը սահմանափակ է:

Նաեւ կարեւոր է իմանալ, որ Wizz Air-ը նշված գներով տոմս գնողներին թույլ է տալիս ունենալ միայն մեկ փոքր ուղեբեռ: Ավելի մեծ ուղեբեռի կամ մեկից ավեի փոքր ուղեբեռների համար գանձվում է լրացուցիչ գումար:

Խորհուրդ ենք տալիս տոմսը գնելիս մանրամասն ծանոթանալ կանոններին եւ լրացուցիչ ծառայությունների սակագներին՝ լրացուցիչ ծախսերից խուսափելու համար:

Երեւանից Քութայիսի ճամփորդությունը կարելի է բաժանել երկու մասի՝ Երեւանից Թբիլիսի (մեքենայով, տաքսիով, միկրոավտոբուսով, գնացքով, ինքնաթիռով) եւ ապա՝ Թբիլիսիից Քութայիսի (մեքենայով, տաքսիով, միկրոավտոբուսով, գնացքով):

Տեսանյութեր

Լրահոս