Գերմանիան ԵՄ-ին կառաջարկի չեղյալ հայտարարել սննդամթերքի պիտանելիության ժամկետը՝ այն փոխարինելով «խելացի փաթեթավորմամբ»
Գերմանիան պլանավորում է չեղյալ հայտարարել պահանջը, որը պարտավորեցնում է սննդամթերք արտադրողներին մակնշել պիտանելիության ժամկետը՝ դրա փոխարեն կիրառելով էլեկտրոնային չիպերով «խելացի փաթեթավորմամբ», որոնք գնորդներին կտեղեկացնեն ապրանքի որակի մասին:
Եվրամիության համապատասխան դիրեկտիվը պատրաստ կլինի մոտակա ամիսներին, հայտարարել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարար Քրիստիան Շմիդտը:
Funke Mediengruppe թերթին տված հարցազրույցում քաղաքական գործիչը հայտարարել է, որ սննդամթերքի մեծ մասը «պիտանի է օգտագործման համար ավելի երկար, քան նշված է փաթեթավորումների վրա»:
Նա պնդում է, որ հարկավոր է հրաժարվել սննդի փաթեթավորման վրա առկա պիտանելիության ժամկետից և առաջարկում է ներդնել «խելացի փաթեթավորման» համակարգ, որն ամեն շաբաթ կչափի սննդում կատարված փոփոխությունները:
Համաձայն հետազոտությունների, որն անցկացրել է Գերմանայի պարենի նախարարությունը, երկրում ամեն տարի թափվում է մոտ 11 մլն տոննա մթերք, ընդ որում, 6,7 մլն-ը նետվում է տնային տնտեսուհիների կողմից:
Առավել հաճախ թափվում են բանջարեղեններ (44%) և հացաբուլկեղեններ (15%), նշում է Der Spiegel-ը: