Բաժիններ՝

Թուրքիայի դատարանն ազատազրկել է Cumhurriyet-ի լրագրողներին

Թուրքիայի դատարանը արձակել է վճիռը «Հանրապետություն» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի գործով: Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դատարանի որոշմամբ` պետության գաղտնի տվյալները պարզելու և հրապարակելու համար Դյունդարը կազատազրկվի 5 տարի 10 ամիս ժամկետով, իսկ Գյուլը` 5 տարի ժամկետով:

Նախքան վճռի արձակումը դատարանի շենքի մոտ անհայտ անձը փորձել է սպանել Դյունդարին` կրակելով նրա վրա: Cumhurriyet–ի լրագրողը կարողացել է խուսափել կրակից, սակայն ոտքից թեթև վիրավորում է ստացել մեկ այլ լրագրող, ով լուսաբանում էր դատական նիստը:

Մահափորձ իրականացնել ցանկացող անձին ձերբակալել են:

Cumhurriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ձերբակալել էին 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետության» ահաբեկիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս