Այսօր Թբիլիսիում տոնվում է Եվրոպայի օրը
Այսօր Թբիլիսիում՝ Եվրոպայի հրապարակում, կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի օրվան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես GDS հեռուստաընկերության հետ զրույցում տեղեկացրել է Վրաստանում Եվրամիության դեսպան Յանոշ Հերմանը, միջոցառումը շարունակվելու է նաև Վրաստանի տարբեր քաղաքներում երկու շաբաթ շարունակ:
«Շատ կարևոր է Եվրոպայի օրը տոնել Վրաստանի քաղաքացիների հետ միասին: Մենք մտերիմ գործընկերներ ենք: Ցանկանում եմ ընդգծել, որ այդ օրը մենք տոնում ենք ԵՄ արժեքների և ժողովրդավարության, մարդու իրավունքների տոնը, որը զգալի աստիճանով կիսում է նաև Վրաստանը»,- ասել է Հերմանը:
Նա նաև պատմել է, թե ինչպես է տոնվում Եվրոպայի օրը: «Այդ օրը մենք տոնում ենք ԵՄ-ի միավորման գաղափարի մասին առաջին փաստաթղթի հոբելյանը, որն ստեղծվել է 1950-ականներին: Այդ ժամանակվանից սկսած՝ Եվրամիությունը դարձավ 37 երկրի միավորում, ինչը խաղաղություն և համագործակցություն բերեց Եվրոպա մայրցամաքում»,- ասել է եվրոպացի դիվանագետը: