Աթենքում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ
Հազարավոր մարդիկ այսօր ցույցի են դուրս եկել Աթենք՝ խորհրդարանի շենքի մոտ՝ բողոքելով նախատեսված կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է korrespondent.net-ը:
Բողոքների նոր ալիքը հետևել է երկօրյա գործադուլին:
Կիրակի երկրի խորհրդարանում տեղի է ունեցել քվեարկություն երկրի նոր հարկային և կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ:
Կենսաթոշակային ծախսերի կրճատումը հիմնական պահանջներից մեկն է, որը առաջ են քաշել միջազգային վարկատուները Հունաստանին՝ ֆինանսական օգնության հաջորդ տրանշը ստանալու համար:
Հունաստանի վարչապես Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ պլանավորված կրճատումները չեն առնչվելու բնակչության աղքատ խավերին, սակայն արհմիությունները համաձայն չեն կոշտ տնտեսության հերթական միջոցառման հետ:
Վաղը եվրոգոտու ֆինանսների նախարարները կանցկացնեն շտապ խորհրդակցություն հունական պարտքերի ու փոխառությունների վերաբերյալ: