Բաժիններ՝

Աֆղանստանում բենզատարը բախվել է ավտոբուսների, կա 50-ից ավելի զոհ

Աֆղանստանի խոշոր մայրուղիներից մեկում բախվել են երկու ավտոբուս և բենզատար, ինչի հետևանքում տեղում մահացել է 52 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ ևս 73 մարդ վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել Գազնի նահանգի հիվանդանոց:

Բոլոր՝ երեք ավտոմեքենաներն էլ այրվել են: Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Քաբուլը Կանդահարին միացնող մայրուղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս