Հռոմում պայթյունի հետևանքով վիրավորվել է նվազագույնը 4 մարդ
Նվազագույնը 4 մարդ է վիրավորվել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր տեղի ժամանակով ժ. 11.00-ին (Երևանի ժամանակով ժ. 13.00-ին) Հռոմի հյուսիս-արևելքում գտնվող բնակարաններից մեկում:
Պայթյունի և դրա հետևանքով եռահարկ շինության մասնակի փլուզման պատճառները դեռ մինչև վերջ պարզ չեն:
Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայրում աշխատում են մոտ տասնյակ հրշեջ հաշվարկներ: Ենթադրաբար, պայթյունի պատճառը կենցաղային բալոնի պայթյունն է եղել:
Շենքի բոլոր բնակիչները տարհանվել են: Տեղեկությունների համաձայն՝ պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 25-ամյա մի աղջիկ, ով ստացել է գլխուղեղային վնասվածք: Եվս 3 վիրավոր տղամարդու տեղափոխել են Հռոմի հիվանդանոցներ, որոնցից երկուսի վիճակը ծանր է: