Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է RIA Novosti-ն:
«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի նախօրեին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ է հղել օտարերկրացի ղեկավարներին, պետական նշանավոր գործիչներին, ու ինտեգրացիոն միավորումների ղեկավարներին»,- ասվում է Լուկաշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Այդ լուսավոր տոնը ժողովուրդների միասնության խորհրդանիշ է, որոնք միասին հաղթահարեցին ռազմական տարիների սարսափելի փորձությունները»,- գրել է Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն շնորհավորական ուղերձներ է ուղարկել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, նաև Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ուկրաինայի նախագահներին:
Լուկաշենկոն շնորհավորել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: