Խոսքը գնում է Chuangxin-3, Shiyan-7 և Shijian-15 արբանյակների մասին:
Կլեպերը կոորդինացնում է ամերիկյան բոլոր 16 հետախուզական գերատեսչությունների գործունեությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Գարեջրի մրցույթն անցկացվում է ամեն տարի, դրա հաղթող է դառնում այն մարդը, ով ամենակարճ ժամանակահատվածում խմում է գարեջրով լի բոլոր բաժակները:
«Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը կրել է մեծ կորուստներ` ի դեմս սպանվածների ու վիրավորների:
Արեշիձեն հավելել է, որ Զուրաբ Ժվանիայի մահվան հետաքննության արդյունքները հրապարակվելու են նախագահական ընտրություններից հետո, երբ ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կդառնա շարքային քաղաքացի:
Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունն իրազեկել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման հարցում հերթական ձգձգումների մասին:
Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ով այցելել է մերձավորարևելյան երկրներ:
Փաուերը մասնավորապես հայտարարել էր, որ այդ պաշտոնում իր հաստատման դեպքում պայքարելու է Կուբայում և Վենեսուելայում քաղաքացիական հասարակության հանդեպ գործադրվող բռնությունների դեմ:
Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ ընկած զորամասերից մեկի պահակակետում:
Այս մասին երեկ հայտարարել է Եգիպտոսի զինված ուժերի մամլո քարտուղար, գնդապետ Ահմեդ Մոհամմեդ Ալին:
Այդ փոփոխությունը չի առնչվում ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով շուտով հրաժեշտ է տալու զբաղեցրած պաշտոնին:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Հանձնաժողովը բաղկացած է 8 անձից, որոնք Պապին ժամանակին տեղեկատվություն կներկայացնեն Վատիկանի վարչական կառույցներում տիրող ֆինանսական իրավիճակի մասին:
Դրա մեջ մտել է քաղաքական 7 կուսակցություն:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Այսօր ՌԴ ԱԳՆ-ում հանդիպել են Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ եթե չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցները, ապա գործընթացն առաջ չի գնա, ինչի պատասխանատվությունը կընկնի թուրքական իշխանությունների վրա:
Միջադեպը գրանցվել է Շամկիրի ճանապարհին:
Երեկ կազմավորվել է հատուկ հանձնաժողով, որը նախապատրաստելու է ամերիկյան առաջարկներին պատասխաններ տալը:
Դավութօղլուն իր հերթին ընդգծել է,որ TAP նախագիծը կարևոր քայլ է Թուրքիայի ու Հունաստանի միջև համագործակցության զարգացման ճանապարհին, ինչը մասնավորապես առնչվում է էներգետիկ ոլորտին:
Իրականում մեր ռազմատեխնիկական համագործակցության թվերն առավել մեծ են ներկայացված թվերից, պարզապես մենք չենք հրապարակում այդ թվերը:
Ուժային կառույցներում առկա բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ այդ մահափորձերը պլանավորել էին ծայրահեղականները, որոնց աջակցել և հովանավորել են «Մուսուլման եղբայրներ» շարժումը:
Դա 559 միլիոն յուանով (91.6 միլիոն դոլար) ավելի պակաս է, քան սկզբնական շրջանում պլանավորված էր բյուջեով:
ԱԳՆ-ում պարզաբանել են, որ տվյալ ընթացակարգն իրականացվել է նախագահական աշխատակազմի հրամանի համաձայն՝ կապված Մուրսիի նախագահական լիազորությունների դադարեցման հետ:
Դեսպանը լեռը բարձրանալու գործընթացը սկսել է կիրակի և ավարտել է երեկ:
Ահմադինեժադի խոսքերով՝ Թեհրանն ու Բաղդադը վերջին տարիներին մշտապես ամրագրում են իրենց բարեկամական ու եղբայրական հարաբերությունները:
Արդեն երկու օր է, ինչ շարունակվում են սահմանամերձ գոտու բախումները:
Եկատերինբուրգի ոստիկանությունը միջամտել է քրեական հեղինակությունների կազմակերպած «սխոդկային»՝ ձերբակալելով մի շարք «օրենքով գողերի»:
Ես կարող եմ մահանալ երջանիկ՝ այդպես էլ երբևէ չզբաղեցնելով ԱՄՆ նախագահի պաշտոնը: