Բաժիններ՝

ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Պետդեպ

ԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է «Ուկրինֆորմը»:

«Մեր հայացքները չեն փոխվել: Դեռ ժամանակը չէ վերադառնալ Ռուսաստանի հետ սովորական հարաբերությունների հարցերի լայն շրջանակի պատճառով` հաշվի առնելով մեր մտավախությունները Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների առնչությամբ, նրա կողմից Ղրիմի բռնակցումը և վեճերը, որոնք շարունակվում են Մինսկի համաձայնագրերի իրագործման գործընթացում»,- ասել է Քիրբին:

Միաժամանակ, նա խոստովանել է, որ մինսկյան պայմանավորվածությունների հարցում նկատվել է որոշակի առաջընթաց, թեև առջևում դեռ շատ աշխատանք կա:

«Վերջերս Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքը առաջընթաց է գրանցել երկու կողմից, թեև ավելի շատ է անհրաժեշտ»,- ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031