Բաժիններ՝

«ԵԱՀԿ արտգործնախարարները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտությունը». Շտայնմայեր

Միջազգային օրակարգի բոլոր հիմնական հարցերը պլանավորվում է քննարկել ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդում, հայտնել է հանդիպման կազմակերպիչ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Պոտսդամում, հայտնում է RIA Novosti-ն:
«Ճգնաժամերով բռնկված ներկայիս աշխարհում ԵԱՀԿ-ի դերը, հավանաբար, կարևոր է, քան երբևէ: Դա վերաբերում է ճգնաժամային մենեջմենթին Ուկրաինայի արևելքում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Եվրոպայի այլ հակամարտություններում»,- հայտարարել է Շտայնմայերը, ում խոսքերը մեջբերել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով` գերմանական պատվիրակությունը պլանավորում է Պոտսդամում քննարկել այդ երեք կարևորագույն թեմաները, ինչպես նաև միջազգային ահաբեկչության և փախստականների հարցերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031