Բաժիններ՝

Ադրբեջանական բանկերը կասեցրել են դոլարի վաճառքը

Օգոստոսի 30-ին` օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի կոմերցիոն բանկերը կասեցրել են օտարերկրյա արտարժույթի վաճառքը, հայտնում է ադրբեջանական Report կայքը:

Տարբեր տեղեկությունների համաձայն` մինչև 15 բանկ հրաժարվել է դոլար վաճառել: Respublika բանկը Turan գործակալությանը չի բացատրել դոլարի վաճառքի դադարեցումը` միայն հայտնել են, որ «նման որոշում կայացվել է բանկի ներսում»: «Աթաբանկն» ու AFB բանկը հայտնել են, որ «արդեն մի քանի օր է` դոլար չեն վաճառում»:

Nikoil բանկից հայտնել են, որ օգոստոսի 30-ին դադարեցրել են բոլոր օտարերկրյա տարադրամների վաճառքը:

Նշենք, որ նախօրեին 29 կոմերցիոն բանկեր աճուրդում ձեռք էին բերել 50 մլն դոլար, որ վաճառքի էր հանել Ադրբեջանի նավթային հիմնադրամը:

Ոչ պաշտոնական տեղեկություններով` վաճառքի պահանջարկը մի քանի անգամ բարձր է եղել առաջարկից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս