Վրաստանում ռեստորանը փակվել է հարսանիքի ժամանակ ադրբեջանցիների զանգվածային թունավորման պատճառով
Մասնագետները խախտումներ են հայտնաբերել Վրաստանի Մառնեուլի շրջանի ռեստորանի աշխատանքում, որտեղ հարսանիքի տոնակատարությունից հետո հյուրերը թունավորման ախտանիշներով հայտնվել էին հիվանդանոցում:
Ինչպես հայտնում է APA-ն, հաստատության գործունեությունը կասեցվել է:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի գիշերը Սադախլո քաղաքից: աղիքային սուր թունավորմամբ հիվանդանոցներ էր տեղափոխվել ավելի քան 200 հյուր, այդ թվում` 28 երեխա: Մարդկանց մի մասին տեղավորել էին Մառնեուլի, Ռուսթավի, Բոլնիսի և Թբիլիսիի հիվանդանոցներում, մնացածներին տուն էին ուղարկել առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո:
Ստուգումներ էին իրականացվել գործարար Սամիր Կարաջաևի ռեստորանում, ինչի ընթացքում լուրջ խախտումներ էին ի հայտ եկել:
Ռեստորանատերը տուգանվել է: Սննդի ազգային գործակալության մասնագետները ձեռնամուխ են եղել դեպքի հետաքննությանը: