Բաժիններ՝

«Մեզ բավարարում է նաև G20-ը»· Մոսկվան պատասխանել է Շտայնմայերի` G8 վերադառնալու առաջարկին

Մոսկվան լիովին բավարարված է G20-ի ձևաչափով, որն առավել լիարժեքորեն է արտացոլում ուժերի դասավորությունն ու Ռուսաստանին տալիս է առավելագույն հնարավորություններ` իր պոտենցյալը բացահայտելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ինչ վերաբերում է «Ութնյակի» խնդրին, ապա այստեղ գլխավորը, հավանաբար, այն է, որ Մոսկվային բավարարում է «Քսանյակի» ձևաչափը: Այն արտացոլում է ուժերի դասավորությունն ու թույլ է տալիս լիարժեքորեն բացահայտել մեր պոտենցյալն այդ ձևաչափում»,- ասել է Պեսկովը` մեկնաբանելով Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի` «Մեծ ութնյակ» վերադառնալու առաջարկությունը:

Շտայնմայերը RedaktionsNetzwerk Deutschland լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, թե «Մեծ ութնյակի» մասնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել նրա վերադարձը G8 Դոնբասում և Սիրիայում առաջընթաց գրանցելու դեպքում:

«Եթե, վերջապես, զգալի առաջընթաց գրանցվի արևելյան Ուկրաինայում և Սիրիայի զինադադարի բանակցություններում, G7-ի գործընկերները պատրաստ են այդ մասին խոսել Մոսկվայի հետ: G8 վերադառնալու բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքերում»,- ասել է Շտայնմայերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս