
Հայաստանն Իրան կարտահանձնի 8 դատապարտյալի

Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին հայտնել է իրանցի 8 դատապարտյալների Հայաստանից Իրան արտահանձնելու մասին: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr գործակալությունը:
Քաշքավին տեղեկացրել է, որ դատապարտյալները կժամանեն Իրան առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Ավելի վաղ` մարտին, իրանցի վեց դատապարտյալներ ևս Հայաստանի բանտերից արտահանձնվել էին Իրանին:
Հայաստանից 2015 թվականի մարտի 21-ից արտահանձնվել է իրանցի 27 դատապարտյալ: Նրանց մեծ մասը մեղադրվում է Հայաստան կատարած այցի ժամանակ ապօրինի դեղամիջոցներ փոխադրելու մեջ: Ներկայում Հայաստանում բանտարկված են Իրանի 32 քաղաքացի: