Բաժիններ՝

Վրաստանի և Ադրբեջանի վարչապետները քննարկել են «Հարավային գազային միջանցք» ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային նախագծերը

Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Արթուր Ռասիզադեի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների տրանսպորտային ու էներգետիկ համատեղ նախագծերը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Զրույցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության դրական դինամիկան:

«Ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային մասշտաբի տրանսպորտային ու էներգետիկ խոշորամասշտաբ նախագծերին որոնք համատեղ իրականացնում են Վրաստանն ու Ադրբեջանը: Հատկապես շեշտվել են «Հարավային գազային միջանցք» ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային նախագծերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս