Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Իռլանդիայում, տուժել է 16 մարդ
Ամերիկյան ինքնաթիռը հարկադրական վայրէջք է կատարել Իռլանդիայի Շեննոն օդանավակայանում, տուժել է 16 մարդ, տեղեկացնում է BBC-ն:
Վերքեր են ստացել The United Airlines ավիաընկերության ինքնաթիռի 14 ուղեւորներ եւ անձնակազմի երկու անդամներ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ավիաընկերությունում հայտնել են, որ հարկադրական վայրէջքի պատճառ է դարձել մրրկայնությունը:
UA-880 չվերթը Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքից ուղեւորվում էր Լոնդոնի Հիթրոու օդանավակայան:
Boeing 767-300 ինքնաթիռում եղել են 207 ուղեւորներ եւ անձնակազմի 13 անդամներ: