Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Բաքու
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր մեկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան:
Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովն ու այլ պաշտոնատար անձինք:
Այցի ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր:
Կվիրիկաշվիլին և նրա գլխավորած պատվիրակությունը կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
«Այցի ընթացքում Կվիրիկաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Բանակցությունները կընթանան ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով»,- հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից: