Մարդկանց տարհանում են Ֆրանկֆուրտի օդանավակայանից
Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանի տերմինալներից մեկում տեղի է ունենում մարդկանց տարհանում: Ուղևորներից մեկին զննելիս սկսել է գործել պայթուցիկի հայտնաբերման սարքավորումը:
Կնոջը հաջողվել է հեռանալ դեպքի վայրից, հայտնում է գերմանական Bild պարբերականը: Դրանից հետո շենքի ներսում գտնվողներին խնդրել են անհապաղ լքել տարածքը:
Միևնույն ժամանակ, ըստ n-tv հեռուստաընկերության, տարհանման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ուղևորներից մեկին հաջողվել է ներթափանցել թռիչքի գոտի մինչև անձնական ստուգման ավարտը:
Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ տարհանումն իրականացվում է «անվտանգության նկատառումներից ելնելով», պայթյունի առաջացման հավանականության մասին դեռ խոսք չի գնում:
Հայտնի չէ նաև հետաձգված չվերթերի թիվը:
#Frankfurtairport I suppose they won’t say why so people don’t panic pic.twitter.com/WbnjlHNChB
— Steve Sosebee (@Stevesosebee) August 31, 2016