Իրանն արևմտյան ընկերություններին հրավիրել է նավթ և գազ որոնել Կասպից ծովում
Նորվեգական, նիդեռլանդական, բրիտանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել աշխատել Իրանի հետ Կասպից ծովի նավթային և գազային նախագծերում:
Նրանք արդեն խնդրել են իրենց հնարավորություն տալ ուսումնասիրել ենթադրյալ գործունեության տարածքը, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գոլամռեզա Մանուչեհրին: Այս մասին այսօր հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Նա չի հայտնել, թե խոսքը որ ընկերությունների մասին է, որոնք շահագրգիռ են համագործակցություն ծավալել, սակայն ասել է, որ Իրանն օտարերկրացիներին առաջարկել է մասնակցել նավթի և գազի արդյունահանման 4 նախագծի, ներառյալ` «Սարդար-ե Ջանգալ» նավթագազային հանքավայրի շահագործմանը:
Ներկայում Իրանի նավթի արդյունահանման նախարարությունը պլաններ է մշակում ոլորտ օտարերկրա ներդրումների ներգրավման համար նավթային պայմանագրերի նոր մոդելի ներդրման միջոցով: