Օգոստոսի 30-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին Նախիջևանում «թշնամու կրակոցից» զինծառայողի սպանվելու մասին, սակայն Ադրբեջանի և ՀՀ ՊՆ-ները հերքել էին։
«Մենք նույն կարծիքն ունենք այն մասին, որ Եվրոպայի բանակն այն չէ, ինչ պետք է հայտնվի մոտ ապագայում: Ի՞նչ պետք է արվի մոտ ժամանակներս. անհրաժեշտ է զարգացնել գործընկեր պետությունների նպատակամղվածությունը` եվրոպական անվտանգության քաղաքականության ոլորտում»,- ասել է Մոգերինին:
Ադրբեջանում սեպտեմբերի 2ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված ադրբեջանական մանաթի շարունակական անկման հետ:
G20ի անդամ երկրները պետք է հրաժարվեն «սառը պատերազմի» հին գաղափարից և կառուցողական դեր խաղան միջազգային խաղաղության հաստատման հարցում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Ամեն օր ինձ հարցնում են այն մասին, թե ինչու ես չեմ տառապում հետտրավմատիկ սթրեսային խանգարվածությամբ: Ես երևի վերջին մարդն եմ երկրի վրա, ում պետք է այդ մասին հարցնել: Պատերազմում ես ստիպված եմ եղել սպանել կանանց և երեխաների, ես տեսել եմ, թե ինչպես են կենդանի այրվում իմ ընկերները»:
Բելգիայի Ժենվալ քաղաքում (Վալլոնյան Բրաբանտի նահանգ) ուսումնական տարվա սկզբից մեկնարկում է մանկավարժական գիտափորձ, որի շրջանակներում դպրոցականների ուսուցումը կատարվելու է ինքնակրթությամբ:
Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հարավային Կորեայի` Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու առաջարկը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստանում G20ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Վրաստանին 100 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի ներքին ռեսուրսների մոբիլիզացման բարելավմամբ ինկլյուզիվ աճի ծրագրի շրջանակներում: Համապատասխան համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ Վրաստանում ԶԱԲ-ի մշտական ներկայացուցիչ Յեշիմ Էլհան Քայիալը:
Գերմանիայի Սոցիալդեմոկրատական կուսակցության պաշտպանության քաղաքականության հարցերով խոսնակ Ռայներ Արնոլդը հայտարարել է, որ գերմանացի պատգամավորների` Ինջիրլիք այցելելու ծրագրերում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:
Թուրքիայի Վանի շրջանում թուրքական զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ տեղի ունեցած մարտերի ընթացքում սպանվել է 8 թուրք զինվորական:
Ամերիկյան «Բլումբերգ» հանդեսին տված հարցազրույցում Պուտինն ասել է, թե հաքերային հարձակումն իրականացնողների վրա կենտրոնանալու հանագամանքը շեղում է մարդկանց ուշադրությունն ավելի կարեւոր փաստից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սիրիայի հարցում Թուրքիային նախազգուշացնող հայտարարություն է արել: Այս մասին տեղեկացնում է թուրքական Deutsche Welle գործակալությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգանք ցուցաբերել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ: Այս մասին Մերկելը խոսել է RTL հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Կիսում եմ Ուզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խորը վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորական նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին Արցախի անկախության 25-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորական նամակը ստորագրել են ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ռոբերտ Դոլդը, Ջեքի Սփայերը, Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը և Դեյվիդ Թրոթը:
Աշխարհի համար նա Մայր Թերեզան է՝ Անիեզե Գոնջե Բոյաջին, ով տասնամյակներ շարունակ իր կյանքը նվիրել է կարիքավոր մարդկանց օգնելուն։ Մահից ուղիղ 20 տարի անց, մահվան օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 4-ին, Մայր Թերեզան կդասվի Կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքին։
Սեպտեմբերի 3-ը չի նշվում, որովհետև մարդկության պատմությունը կարծես թե չունի նախադեպեր, երբ հանրայնորեն նշում են անկախության ու պետության կորուստը։ Չի նշվում, որովհետև սեպտեմբերի 3-ը մեր կյանքի բովանդակությունն է, սեպտեմբերի 21-ը՝ դեռևս մնացած ձևը։
Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, պետք Է ծառայի Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործին: Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունում:
Ռազմավարական և Միջազգային հետազոտությունների կենտրոնից՝ Ջեյմս Էնդրյու Լյուիսի խոսքերով, եթե կիբեր հարձակումների հետևում կանգնած է եղել Ռուսաստանը, ապա դա կարող էր նոյեմբերին կայանալիք ընտրություններում փոփոխություն անելու կամ էլ պարզապես ընտրողների մեջ անվստահություն ներշնչելու նպատակով արված լինել:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Ուզբեկստանում 79 տարեկան հասակում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը:
Նացիստների զոհերի գլխուղեղների հավաքածու է հայտնաբերվել Մյունխենում Մաքս Պլանկի միության հոգեբուժության ինստիտուտում իրականացված աշխատանքների արդյունքում, հայտնում է Gizmodo պորտալը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում արտառոց ոչինչ տեղի չի ունենում, գործընթացները շարունակվում են հակամարտության ավանդական տրամաբանությամբ»,- 168.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Սկակովը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր ցավակցությունն է հայտնել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ` չհաղորդելով սակայն, թե որտեղից է ստացել Քարիմովի մահվան լուրը:
Ներկայում բանակցություններ են տարվում Ադրբեջան տարեկան 3-ից մինչեւ 5 մլրդ խոր.մ գազ մատակարարելու մասին, եւ մոտ ժամանակում համապատասխան փաստաթղթեր կստորագրվեն:
Ուզբեկստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարություն չի տարածել, ինչպես այդ մասին հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի ցանցային սարքավորումների եւ ծրագրային ապովման մշակման բնագավառում: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գո Պինը:
mediamax-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն այսօր ասել է, որ Երեւանը հերքել է Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության հանդիպման մասին լուրերը: