Goldman Sachs-ը նվազեցրել է նավթի գնի կանխատեսումը. Brent-ը շարունակում է գահավիժել
Goldman Sachs-ը չորրորդ եռամսյակի համար նավթի արժեքի իր կանխատեսումը նվազեցրել է մինչև $80-ի: Այս պահին սեպտեմբերյան ֆյուչերսներով Brent տեսակի նավթի մեկ բարրելի գինը կազմում է $74,60 և շարունակում է անկում ապրել:
Սա նշանակում է՝ խոշոր արդյունաբերական հսկաները (առաջին հերթին՝ Չինաստանը և ԱՄՆ-ը) ավելի քիչ նավթ են սպառում։ Սա վկայում է գլոբալ տնտեսական ակտիվության դանդաղման կամ սպասվող ռեցեսիայի (տնտեսական անկման) մասին։
Goldman Sachs-ի ներկայացրած կանխատեսումը ցույց է տալիս, որ շուկայի խաղացողները մոտակա ամիսներին նավթի գների կտրուկ թռիչք չեն սպասում։ $80-ը նավթ արդյունահանող շատ երկրների համար համարվում է «հարմարավետության ստորին սահման», բայց ոչ ավելին։
Նավթի էժանացումն ուղղակիորեն հարվածում է այն երկրների բյուջեներին՝ նվազեցնելով եկամուտները, որոնց տնտեսությունը կախված է էներգակիրների արտահանումից՝ Ռուսաստան, Իրան, և այլն:
Ըստ մասնագետների՝ միջազգային շուկաները պատրաստվում են «սառը» տնտեսական ժամանակաշրջանի, իսկ նավթադոլարներից կախված երկրները ստիպված են լինելու սեղմել գոտիները։

