Բաժիններ՝

Շտայնմայերը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը կվերադառնա G8

«Մեծ ութնյակի» մասնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել նրա վերադարձը G8 Դոնբասում և Սիրիայում առաջընթաց գրանցելու դեպքում, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը RedaktionsNetzwerk Deutschland լրատվական կայքին տված հարցազրույցում:

«Սիրիայում և Ուկրաինայում հակամարտությունները ցույց են տալիս, որ մեր շահերից է բխում Ռուսաստանին խոշորագույն համաշխարհային տնտեսությունների նեղ բանակցային ձևաչափից չհեռացնելը:

Եթե, վերջապես, զգալի առաջընթաց գրանցվի արևելյան Ուկրաինայում և Սիրիայի զինադադարի բանակցություններում, G7-ի գործընկերները պատրաստ են այդ մասին խոսել Մոսկվայի հետ»,- ասել է Շտայնմայերը:

«G8 վերադառնալու բանալին գտնվում է Մոսկվայի ձեռքերում»,- հավելել է նա:
Ներկայումս «Մեծ յոթնյակում» են գտնվում Գերմանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս