Բաժիններ՝

Թուրքիան հայտարարել է, որ պայքարելու է PYD-ի դեմ այնքան, մինչև վերջնականապես ոչնչացնի

Ոչ մի խոսք չի կարող գնալ Թուրքիայի և Սիրիայի PYD-ի («Դեմոկրատական միություն» կուսակցություն) ջոկատների միջև հրադադարի մասին, թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ի հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիկը:

Չելիքի խոսքով` Թուրքիայի դիրքորոշումը «Դեմոկրատական միության» հանդեպ հստակ է և պարզ`PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է և ամբողջությամբ ոչնչացվելու է:

Նախօրեին արևմտյան որոշ ԶԼՄ-ներ հայտնել են այն մասին, որ Թուրքիան և «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները Սիրիայում համաձայնագիր են ստորագրել ժամանակավոր զինադադարի մասին:

Հաղորդվում էր նաև, որ ժամանակավոր զինադադարի դետալները քննարկվելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբայի միջև կայանալիք հանդիպմանը G20 գագաթաժողովի ժամանակ, որը տեղի է ունենալու դեպտեմբերի 3-ին Չինաստանում:

Թուրքիան ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ օգոստոսի 24-ից ձեռնամուխ է եղել Սիրիայի Ջարաբլուս քաղաքի ազատագրմանը ԴԱԻՇ-ի զինյալներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031