Բաժիններ՝

«Տարածաշրջանում կայունությունը կախված է էներգետիկ և տրանսպորտային նախագծերից». Ալիևը` Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքու ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին, հայտնում է APA գործակալությունը:

«Մեր հարաբերությունները հիմնված են պատմության, եղբայրության, մեր ժողովուրդների մտերմության վրա: Այսօր մենք ակտիվ երկխոսություն ենք վարում բոլոր ոլորտներում` քաղաքական և տնտեսական: Մեզ միավորում են ինչպես տրանսպորտային, այնպես էլ էներգետիկ ոլորտների նախագծերը, որոնք հաջողությամբ զարգանում են:

Մենք բավարարված ենք երկկողմ կապերի զարգացմամբ: Վստահ եմ` Ձեր այցը կնպաստի այդ կապերի խորացմանն ու ամրապնդմանը: Մեզ միավորում են պատմական, աշխարհագրական շահերը, խոշոր անդրազգային էներգետիկ և տրանսպորտային նախագծերը: Այդ նախագծերի իրականացումից, դրանց հաջող կենսագործումից է կախված մեր ժողովուրդների բարգավաճումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունությունը»,- հայտարարել է Ալիևը:

Կվիրիկաշվիլին ևս նշել է, որ երկու երկրներին միավորում են տարածաշրջանային, ռազմավարական նախագծերը, որոնք կարևոր են երկու երկրների ժողովուրդների բարեկեցության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս