Բաժիններ՝

Ռուսները վիրավոր ընկերոջը լքել են լեռներում, որպեսզի հասցնեն ինքնաթիռի թռիչքին

Ռուսաստանում մոսկվացի զբոսաշրջիկները լքել են վնասվածք ստացած ընկերոջը լեռներում, որպեսզի հասցնեն ժամանակին ինքնաթիռ նստել: Այս մասին հայտնում է TASS-ը` հղում կատարելով ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը:

Դեպքը տեղի է ունեցել Կրասնոյարսկի երկրամասի «Երգակի» բնական պարկում: Զբոսաշրջիկները տուն են վերադարձել` ոչ ոքի չհայտնելով տեղի ունեցածի մասին: Տղամարդուն մոտակա զբոսաշրջային բազա են օգնել հասնել փրկարարները:

Պարզվել է, որ արշավի ժամանակ 30-ամյա տղամարդը լրջորեն վնասել է ոտքի մկաններն ու չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել լեռնային տեղանքում: Նրա 4 ընկերները որոշել են չզոհաբերել ավիատոմսերը` տուժածին թողնելով բախտի քմահաճույքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031