Թուրքիան ԵՄ հանձնակատարին մեղադրել է «մշակութային ռասիզմի» մեջ
Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ թվային էկոնոﬕկայի և տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերին, հայտնում է Reuters-ը:
Գերմանացի պատգամավորը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում կասկած էր հայտնել, որ երկիրը կարող է անդամակցել ԵՄ-ին էրդողանի նախագահության ժամանակ:
«Թուրքիայի հետ լավ հարաբերությունները նախկինի պես կարևոր են ԵՄ-ի համար: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը ներկայիս հանգամանքներում` ընդհուպ մինչև հաջորդ տասնամյակը, իրատեսական չէ: Այս մասին հնարավոր կլինի խոսել, երևի թե, Էրդողանի հեռանալուց հետո»,- ասել է Էթինգերը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Չելիքը գերմանացի քաղաքական գործչի խոսքերը բնորոշել է որպես «մշակութային ռասիզմ»:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները, որոնք սկսվել էին 2005-ին, բազմիցս բարդացել են տարաձայնություններով, որոնք հանգեցրել են դրանց կասեցմանը: