Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն պահանջել է Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

Իրանի ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնել` կապված Սիրիայում շարունակվող ռազմական օպերացիայի առնչությամբ` ընդգծելով Սիրիայի ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:

«Ահաբեկչության դեմ պայքարելու և տարածաշրջանային անվտանգությունը վերականգնելու նպատակով ջանքերի գործադրման խաղաղասեր ազգերի ձգտումը չի կարող հիմք լինել Սիրիայի տարածքային ամբողջականության խախտման ու առանց Սիրիայի իշխանությունների հետ համաձայնեցման ռազմական գործողություններ վարելու համար»,- երեկ երեկոյան հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեﬕն: Այս մասին հայտնում է TASS-ը:

Նա անընդունելի է համարել ցանկացած գործողություն, որը ստվեր է գցում Սիրիայի կառավարության քաղաքական հեղինակության վրա:

Իրանցի դիվանագետը կարծում է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը սիրիական տարածքում միայն բարդացնում է տարածաշրջանային իրավիճակը:

«Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ընդլայնումը կհանգեցնի զոհերի ավելացմանը քաղաքացիական բնակչության շրջանում: Անհրաժեշտ է, որպեսզի թուրքական բանակն անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում»,- ասել է Գասեմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս