
Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանցի զինծառայողի սպանելու մասին տեղեկությունը

Ադրբեջանական Report կայքը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների տարածած տեղեկությունն այն մասին, թե հայկական զինուժի գործողությունների հետևանքով սպանվել է ադրբեջանական ԶՈւ զինծառայող, Շամքիրի շրջանից Գամբարով Վուսալ Ռազիմ օղլուն, չի համապատասխանում իրականությանը:
Նշվում է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել` դեպքի մանրամասները պարզելու նպատակով:
Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է արել ԶԼՄ-ներին չստուգված տեղեկություններ չհրապարակել: