Ադրբեջանի նախագահն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 24-ին ընդունել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ալիևը կարևորել է Քուրթուլմուշի մասնակցությունը Բաքվում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանին։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ ապագայում ևս երկրում կանցկացվեն միջոցառումներ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում և ընդգծել է իսլամական երկրների միջև կապերի հետագա ընդլայնման կարևորությունը։

Նուման Քուրթուլմուշն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Բաքվում անցկացվող համաժողովը՝ որպես Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում գործընկերության ամրապնդման հարթակ։

Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական ու դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության ոլորտում։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև երկու երկրների օրենսդիր մարմինների համագործակցության և դրա հետագա ընդլայնման հեռանկարները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930