Բաժիններ՝

Մամեդյարովը կմասնակցի ԵԱՀԿ ու ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 1-ին կմասնակցի Պոտսդամում (Գերմանիա) կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հայտնում է Trend-ը` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Մամեդյարովը պլանավորում է նաև մասնակցել նաև ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը անցկացվելու է սեպտեմբերի 3-ին՝ Բրատիսլավայում (Սլովակիա):

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մտադիր է ելույթ ունենալ երկու հանդիպումներին:
Նախատեսված են նրա երկկողմ հանդիպումները պատվիրակությունների ղեկավարների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031