Էրդողանն Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը տապալելու փորձերի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում  խաղաղության և կայունության հաստատումը տեղի կունենա՝ չնայած Իսրայելի գործողություններին։

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ելույթ ունենալով՝ Էրդողանը պնդել է, որ Իսրայելը փորձում է խոչընդոտել տարածաշրջանում խաղաղության գործընթացը։

Թուրքիայի նախագահը Իսրայելի ներկայիս ղեկավարությանը մեղադրել է տարածաշրջանում լարվածության պահպանման և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու փորձերի մեջ։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Իրանի շուրջ վերջին զարգացումները ցույց են տվել Թուրքիայի աճող ազդեցությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում։

«Իրանական ճգնաժամի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները բոլորին ցույց տվեցին, թե որքան հզոր պետություն է Թուրքիայի Հանրապետությունը»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի աջակցել Իրանի շուրջ ճգնաժամի կայուն և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930