Զարգացման ասիական բանկը Վրաստանին 100 մլն դոլար կհատկացնի
Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) Վրաստանին 100 մլն դոլարի չափով վարկ կհատկացնի ներքին ռեսուրսների մոբիլիզացման բարելավմամբ ինկլյուզիվ աճի ծրագրի շրջանակներում: Համապատասխան համաձայնագիրը Թբիլիսիում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ Վրաստանում ԶԱԲ-ի մշտական ներկայացուցիչ Յեշիմ Էլհան Քայիալը:
Ծրագրի հիմնական նպատակը ներքին ռեսուրսների ավելի արդյունավետ մոբիլիզացումն Է պետական եւ մասնավոր ներդրումների աճին աջակցելու համար:
Այս վարկն ավարտականն է եռամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում, որի ծավալը կազմում է 250 մլն դոլար: 75-ական մլն դոլարի առաջին երկու մասնաբաժիններն այս ծրագրի շրջանակներում Վրաստանն ստացել է 2014 եւ 2015 թվականներին, հաղորդել է Sputnik-ը: