Բաժիններ՝

Չավուշօղլուն Քերիի հետ քննարկել է Գյուլենի արտահանձման հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Չինաստանում G20­ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը:

Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»­ն` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Գործակալության դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետ կապված հարցեր, Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջե և Ջարաբլուսե քաղաքներում տիրող իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս