Բաժիններ՝

Չինաստանի առաջնորդը G20­ի երկրներին կոչ է արել հրաժարվել «սառը պատերազմի» հնացած գաղափարից

G20­ի անդամ երկրները պետք է հրաժարվեն «սառը պատերազմի» հին գաղափարից և կառուցողական դեր խաղան միջազգային խաղաղության հաստատման հարցում: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-­ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

«Ես վստահ եմ, որ G20­ի երկրները պետք է միանան միջազգային հանրության մյուս անդամներին և գործեն անհապաղ: Առաջին հերթին մենք կարող ենք աշխատել միասին խաղաղ և կայուն միջազգային միջավայր ստեղծելու համար: Կարևոր է հրաժարվել «սառը պատերազմի» հնացած գաղափարից և կառուցել համընդհանուր ու կայուն անվտանգության համակարգ: Մենք բոլոր երկրներին կոչ ենք անում գործել խաղաղություն և կայունություն հաստատելու գաղափարով և կառուցողական դեր ունենալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հաստատմանն աջակցելու գործում»,­ ասել է Չինաստանի առաջնորդը:

Նա հավելել է, որ ոչ մի երկիր չի կարող ինքն իրենով զարգանալ և բոլոր խնդիրները կարգավորել՝ առանց այլ երկրների հետ համագործակցության: «Պատմությունն ապացուցել է, որ առանց խաղաղության չկա զարգացում, իսկ առանց կայունության չկա
բարգավաճում:

Բոլոր երկրներն անվտանգության հարցում սերտ կապված են միմյանց հետ»,­ ընդգծել է Սի Ծինփինը: Չինաստանի առաջնորդը նաև նշել է, որ բոլոր երկրները պետք է հետևեն ՄԱԿ­ի կանոնադրության սկզբունքներին և իրենց տարաձայնությունները լուծեն երկխոսության և խորհրդակցությունների ճանապարհով:

Նա հայտնել է, որ Չինաստանը հետագայում էլ շարունակելու է խաղաղ ճանապարհով զարգացման ուղի որդեգրել և իրականացնել իր պարտականությունները միջազգային խաղաղության հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս