Բաժիններ՝

ՌԴ-­ն պատրաստ է քննարկել ԵԱՏՄ-­ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ Հարավային Կորեայի առաջարկը

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հարավային Կորեայի` Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու առաջարկը: Ինչպես հաղորդում է  «Ռիա նովոստի»­ն, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարության ընթացքում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեր կորեացի գործընկերները հաստատել են հետաքրքրվածությունը Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ: Մենք պատրաստ ենք միասին քննարկել մեր ինտեգրացիոն ծրագրերը և տիկին նախագահի գաղափարներն այդ ուղղությամբ»,­ ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս