Կողմերը կարեւորել են Միջխորհրդարանական միությունում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: Հայկական պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել հետայսու եւս նպաստելու երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարները սեպտեմբերի 28-ին կհանդիպեն Ադրբեջանի մայրաքաղաքում, հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավը, որտեղ նախագահի երկու թեկնածուները մշտապես հիշատակում են Ռուսաստանը և ՌԴ նախագահ Վլադիﬕր Պուտինին, «երեքով տանգո» պարել է հիշեցնٳմ:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրիտանիայի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ զրույցում դարձյալ կոչ է արել Մեծ Բրիտանիային «որքան հնարավոր է շուտ դուրս գալ Եմ-ից», հայտնում է Sky News-ը` հղում կատարելով Տուսկին մոտ կանգնած աղբյուրին:
Ուզբեկստանի վարչապետ Շևքեթ Միրզիևը նշանակվել է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է Interfax-ը:
Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովն այսօր ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ:
Սեպտեմբերի 16-ին Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների նիստը:
Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Մոսկվայում շարունակվում են ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ խորհրդակցությունները: Ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հաղորդմամբ` այդ մասին այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան:
ՆԱՏՕ-ն 2017 թվականից ձեռնամուխ կլինի կիբերպաշտպանության սեփական համակարգի արդիականացմանը և մտադիր է այդ նպատակների համար տրամադրել ավելի քան 70 մլն եվրո: Այս մասին տեղեկացնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Բելգիայի զանգվածային լրատվամիջոցները հրապարակել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամի լուսանկարը, որը նոր ահաբեկչական գործողություններ էր պատրաստում Եվրոպայում՝ նման Փարիզում եւ Բրյուսելում իրականացված գրոհներին:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան, հնարավոր է, հնարավորինս հստակ չի հայտարարել Թուրքիայի հեղաշրջման նկատմամբ վերաբերմունքի մասին, սակայն կարծում է, որ Անկարան չպետք է նեղանա ցանկացած քննադատական արտահայտությունից, որոնք հնչում են ինչ-որ եվրոպական երկրի կողմից
Թուրքիայի իշխանությունները օգոստոսի 15-ից կարողացել են խափանել 229 ահաբեկչական հարձակում, որոնք երկրում ցանկացել է իրականացնել «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցությունը:
ՆԱՏՕ-ն ավելացրել է իր ներկայությունը Թուրքիայում` հակազդելու ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեզիրի հետ, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Թուրքիայում դադարեցվել է անցումը ձմեռային ժամանակի: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին նախարարական կաբինետի որոշումը հրապարակվել է թուրքական «Պաշտոնաթերթ»-ում:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) փոխզիջումային առաջարկություններ է ակնկալում Հունաստանից` հունական DESFA գազային օպերատորի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի հաջող ավարտի համար, Իզմիրում լրագրողներին հայտնել է SOCAR Energy Greece-ի ղեկավար Անար Մամեդովը:
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության կազմակերպման և իրականացման գործը փորձում են բարդել գյուլենականների վրա: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո գյուլենականների դեմ իրականցվող գործողությունների շրջանակո ւմ աշխատանքից հեռացվել են այն երկու ոստիկանները, ովքեր Դինքի սպանությունից հետո լուսանկարվել էին մարդասպան Օգյուն Սամասթի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը և ԱՄՆ-ը պատրաստ են միասին վտարել ԴԱԻՇ-ի զինյալներին Սիրիայի Ռաքքա քաղաքից, որը ջիհադիստները համարում են իրենց մայրաքաղաքը, հայտնում է BBC-ն:
Ղազախստանում այսօր սպասվում է վարչապետի փոփոխություն: Այդ մասին RIA Novosti գործակալությանը հայտնել է հանրապետության կառավարությունում աղբյուրը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին ագրեսիվ վարքի մեջ, որն ուղղված է համաշխարհային իրավակարգը խաթարելուն, հայտնում է BBC-ն:
Սիրիայի բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեն, որը միավորում է Սիրիայի ընդդիմության բազմաթիվ քաղաքական և զինված խմբերի, հանդես է եկել երկրում ավելի քան 5 տարի տևող քաղաքացիական պատերազմի դադարեցման գործողությունների պլանով, հայտնում է BBC-ն:
Սլովակիայում սեպտեմբերի 8ին չորս մարդ Է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել 2019 թվականին Ադրբեջանում բնակչության մարդահամարի անցկացման մասին:
Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թղթակից Նաոմի Կոնրադի անունը կներառվի Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում», քանի որ նա «խախտել է» Ադրբեջանի օրենքները՝ առանց ադրբեջանական կողմի համաձայնության այցելելով Լեռնային Ղարաբաղ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարճատև հանդիպում է ունեցել Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեի հետ Լաոսում` Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի շրջանակներում, հայտնում է BBC-ն:
Թուրքիայում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ձերբակալվել են երկու ծովակալներ և նրանց աջակցած գնդապետն ու նրա աղջիկը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սիրիայի հարցով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև բանակցությունների նոր փուլը կարող է մեկնարկել ուրբաթ օրը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակելու դեպքում «շատ լավ հարաբերություններ է ունենալու» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի հետ, հայտնում է BBC-ն:
Սույն թվականի սեպտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20.57-ին (Գրինվիչի ժամանակով` 16.57) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.5 մագնիտուդով երկրաշարժ: